Բարտոմեու. «Հույս ունեմ, որ շուտով կգնենք Թուրանի տրանսֆերը»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կիսվել է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանի՝ կատալոնյան թիմ հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով:
«Լուիս Էնրիկեն խնդրել է պայմանագիր ստորագրել նրա հետ: Առաջնահերթություններ էին Ալեիշ Վիդալն ու Արդա Թուրանը: Ղեկավարությունը պետք է հրավիրի նման ֆուտբոլիստների: Անհրաժեշտ է գնել Թուրանի տրանսֆերը և նրան ներգրավել նոր մրցաշրջանին նախապատրաստության գործընթացում: Չգիտեմ՝ արդյոք ֆուտբոլիստը 10 օր կարո՞ղ է համբերել: Հույս ունեմ, որ գործարքը շուտով պաշտոնապես կձևակերպվի: Ի դեպ, նրա տրանսֆերի արժեքը 35 մլն եվրոյից ցածր է»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել է AS-ը: