Անխել դի Մարիա. «Արգենտինայի հավաքականն ուզում է մտնել պատմության մեջ»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարևոր նվաճում է համարում ելքն Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Մրցաշարի տանտերերի հետ վճռորոշ այդ հանդիպումը կկայանա այյսօր գիշերը: Հիշեցնենք, որ արգենտինացիները վերջին անգամ այդ մրցաշարում հաղթել են 22 տարի առաջ:
«Ելքը եզրափակիչ շատ կարևոր իրադարձություն է մեզ համար,- դի Մարիայի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Բաղձալի նպատակին հասնելու համար պետք է շարունակենք տքնաջան աշխատել, քանզի ուզում ենք մտնել պատմության մեջ: Հույս ունեմ, որ կստացվի»: