«Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Ռեալին». առանց Ռամոսի դե Հեայի տեղափոխությունը չի կայանա
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ևս մեկ մրցաշրջան թիմում պահել դարպասապահ Դավիդ դե Հեային: «The Guardian»-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը ցանկանում է հասնել «Ռեալից» Սերխիո Ռամոսի տեղափոխությանը: Թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Ռամոսին տեսնում է պաշտպանության առաջատարի դերում:
Եթե մադրիդյան կողմը հրաժարվի վաճառել Ռամոսի տրանսֆերը, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնի դե Հեային նույնիսկ չնայած այն փաստին, որ խաղացողի պայմանագրի ժամկետը կլրանա մեկ տարի անց: Ակումբը պատրաստ է ռիսկի դիմել և մեկ տարվա ընթացքում համոզել իսպանացուն՝ կնքելու նոր համաձայնագիր:
Քանզի «Ռեալի» հետ ոչ մի պայմանավորվածություն չկա, սպասվում է, որ դե Հեան հուլիսի 6-ին կսկսի նախապատրաստությունն իր թիմի կազմում:
Եթե իրավիճակը նույնը մնա մինչև հուլիսի 13-ը, ապա Դավիդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մրցաշրջագայության կմեկնի ԱՄՆ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ