Ույֆալուշի. «Դե Հեայի տեղափոխությունը «Ռեալ» «ինքնասպանություն» է»
Մադրիդյան «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Թոմաշ Ույֆալուշին «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեային զգուշացրել է չտեղափոխվել «Ռեալ»:
«Ատլետիկոյի» երկրպագուները երբեք չեն ների նրան: Դե Հեայի համար հեշտ չի լինի նման որոշում կայացնել, որովհետև դա հավասարազոր է ինքնասպանության ակտի: Ընդհանրապես՝ տրանսֆերային նման գործարքի հնարավորությունն իսկ անակնկալ է ինձ համար, որովհետև դե Հեան «Ատլետիկոյի» երկրպագուն է: Երբ նա երիտասարդ էր, նրա սիրտն «Ատլետիկոյի» հետ էր: Գուցե հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել»,- Ույֆալուշիի խոսքերը մեջբերել է «Daily Star»-ը: