Ավարտվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը
Հունիսի 18-ից հուլիսի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում անցկացվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի մրցումները, որոնց մասնակցել է 720 ընտանիք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հաղթող ընտանիքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են հավաստագրերով ու դրամական մրցանակներով:
Ավարտելով մարզային փուլի մրցումները՝ նրանք նախապատրաստվելու են ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին, որն ավանդաբար անցկացվում է Ծաղկաձորում: Այս տարի Ծաղկաձորը հաղթող ընտանիքներին կհյուրընկալի սեպտեմբերի 6-12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին