Քրիշտիանու Ռոնալդու. «Երբ երիտասարդ էի, ասում էին, որ շատ նիհար եմ»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երիտասարդ տարիներին իր նկատմամբ քննադատությունը մոտիվացրել է իրեն, որպեսզի շատ աշխատի դահլիճում: Նա նշել է, որ հենց դրա շնորհիվ է ձեռք բերել այժմյան մարզավիճակը:
«Անհրաժեշտ է քրտնաջան աշխատել,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Ես դա անում եմ ամեն օր: Դրա շնորհիվ ինձ հաջողվում է այսպիսի բարձր մակարդակի վրա մնալ երկար տարիների ընթացքում: Իհարկե, սա զուգադիպություն չէ: Երբ երիտասարդ էի, շատերն ասում էին. «Քրիշտիանու, դու շատ տաղանդավոր ես, բայց նաև շատ նիհար»: Եվ մտածեցի, որ պետք է աշխատեմ մարմնիս կատարելագործման ուղղությամբ: Համառության ու դահլիճում երկար ժամեր անցկացնելու շնորհիվ ես հաջողության հասա: Ատլետիզմը շատ ու տարբեր առավելություններ է տալիս: Ուստի ես լավ մարզավիճակում եմ մնում ողջ տարվա ընթացքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում