Արթուր Մարտիրոսյանը՝ հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի նոր նախագահ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում այսօր` հուլիսի 6-ին, անցկացվել է Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նախարարը ողջունել է ներկաներին և ասել, որ ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրության անհրաժեշտություն է առաջացել, քանի որ կյանքից հեռացել է Լևոն Ղազարյանը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել՝ մշտապես աջակցելու կանոէի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու գործում:
Նախագահի պաշտոնում առաջարկվել է Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը, որն էլ միաձայն ընտրվել է «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նոր նախագահ: Ընտրությունից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել արդարացնել իր հետ կապված հույսերը՝ ի նպաստ մարզաձևի զարգացման: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին