Ժոան Լապորտա. «Հույս ունեմ, որ Մեսսին երբեք չի խնդրի հեռացնել մարզչին կամ ֆուտբոլիստներին»
«Բարսելոնի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը խորհուրդ չի տա կայացնել այս կամ այն որոշումը:
«Հույս ունեմ, որ Մեսսին երբեք չի խնդրի մարզչի գլուխը: Նա բացառիկ անհատականություն է և իրեն երբեք նման բան թույլ չի տա: Թող իր ողջ համեստությամբ հրամաններ արձակի խաղադաշտում:
Լեոն չի խնդրում հեռացնել ֆուտբոլիստներին: Բայց մենք պետք է ստեղծենք թիմ, որում հնարավոր լինի հարմարավետ զգալ: Մեսսին համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է»,- ասել է Լապորտան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին