Խավիեր Մասկերանո. «Ես երբեք Բանեգային չեմ մեղադրի մեր պարտության մեջ»
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն հերքել է լուրերը, որ բախվել է ազգային թիմում իր խաղընկեր Էվերի Բանեգայի հետ Չիլիի ընտրանու հետ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից (0:0, 1:4՝ 11 մ.) հետո: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Բարսելոնի» ֆուտբոլիստը, իբր, հանդերձարանում հարձակվել է կիսապաշտպանի վրա, քանի որ նա չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը:
«Լսել եմ, որ, իբր, հարձակվել եմ Բանեգայի վրա, բայց ես պարզապես ընդունակ չեմ նման բանի,- Մասկերանոյի խոսքերը մեջբերել է «Ole»-ն:- Երբեք չէի մեղադրի մի մարդու, ով քաջություն է ունեցել մրցաշարի եզրափակչում 70 հազար երկրպագուի ներկայությամբ մասնակցել 11 մետրանոցների հարվածաշարին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին