Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին»
Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Շվեյցարիայում: Երեկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ժամանել է Աբտվիլ և, մի քանի ժամ հանգստանալուց հետո միացել թիմին: Ճիշտ է՝ նա առայժմ չի աշխատում հիմնական խմբում: Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, Մովսիսյանը մարզումային առաջին օրը վազել է խաղադաշտի շուրջը, որից հետո սկսել է անհատական աշխատանքը Օլեգ Սամատովի հետ միասին:
«Ուրախ եմ, որ կրկին թիմի հետ եմ և, ընդհանուր առմամբ, ինձ շատ ավելի լավ եմ, զգում: Որոշ անհարմարավետություն կա՝ կապված վնասվածքի հետ, սակայն մարզումային գործընթացում ցավերը պետք է որ անցնեն: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ 100 տոկոսով և լիարժեք պատրաստ լինեմ նոր մրցաշրջանին»,- ասել է Մովսիսյանը: