Բիելսան երաշխիքներ է սպասում «Մարսելից» ու չի երկարաձգում պայմանագիրը
«Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան ձգձգում է ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրումը: Ինչպես տեղեկացնում է «L’Equipe»-ը, կողմերը պայմանավորվել են նոր պայմանագրի ստորագրման հարցում, սակայն արգենտինացի մասնագետը դեռ իր ստորագրությունը չի դրել փաստաթղթի տակ: Աղբյուրի տեղեկություններով՝ Բիելսան ակումբի ղեկավարությունից երաշխիքներ է սպասում, որ կազմի համալրում կկատարվի:
Հիշեցնենք, որ ամռանը «Մարսելը» կորցրել է Անդրե Այյուին, Անդրե-Պիեռ Ժինյակին, Ժերեմի Մորելին և Ժաննելլի Իմբյուլյային: Ֆրանսիական ակումբն առայժմ հրավիրել է Լուկաս Օկամպոսին, Քարիմ Ռեկիկին, Բուն Սարրային, Նկուդուին ու Յոանն Պելեին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ