Բուֆոնը հրաժեշտի նամակ է գրել Պիրլոյին
«Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հրաժեշտի նամակ է գրել կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին: Հիշեցնենք, որ Պիրլոն հեռացել է «Յուվենթուսից» և հանդես կգա «Նյու Յորք Սիթիում»:
«Մարդիկ տարբեր բառեր են օգտագործում՝ հրաժեշտ տալու ու ապագայում հաղթանակներ մաղթելու համար,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Ես դրա համար մեկ բառ կընտրեմ, որը կարտահայտի այն ամենը, ինչի միջով միասին ենք անցել: Ընկեր: Հաջողություն քեզ, ընկեր: Հաջողություն քեզ ներկայում ու ապագայում: Շնորհակալություն այն տարիների համար, որոնք միասին ենք անցկացրել: Շնորհակալություն այն հիանալի ժամերի համար, որոնք անցկացրել եմ քո ներկայությամբ: Շնորհակալություն ցավի և ուրախության արցունքների, այն բանի համար, որ միշտ աջակցել ենք միմյանց: Շնորհակալություն, որ սովորեցրեցիր ինձ, որ ֆուտբոլում երբեմն պետք է անես բաներ, որոնք անհնարին են թվում: Ընկերն ամենարժեքավորն է, որը կարող է ունենալ մարդը: Ընկերներ լինելը լավագույնն է, ինչը մարդիկ կարող են անել միմյանց համար»: