Մաուրո Իկարդի. «Ինտերը» պետք է վերադառնա Չեմպիոնների լիգա»
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին շեշտել է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբի նպատակը Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելն է: Անցած մրցաշրջանում Ռոբերտո Մանչինիի սաներն «A» սերիայում զբաղեցրեցին 8-րդ տեղը:
«Ինտերն» արդեն 3-4 տարի ոչինչ չի նվաճել, և մենք պետք է վերադառնանք Չեմպիոնների լիգա,- Իկարդիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Դա մեր նպատակն է, որի մասին միշտ ենք մտածում: Ակումբն արեց այն, ինչ ես սպասում էի. մենք ուզում ենք մրցունակ թիմ ստեղծել, և ակումբն արդեն մի շարք նոր խաղացողների է հրավիրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին