Երկրպագուները «Ռեալի» ավագի դերում ուզում են տեսնել Մարսելոյին
«Ռեալի» երկրպագուները ցանկանում են, որ Մարսելոյին հանձնվի մադրիդյան թիմի ավագի թևկապը, եթե ամռանը դարպասապահ Իկեր Կասիլյասն ու պաշտպան Սերխիո Ռամոսը հեռանան «Արքայական ակումբից»:
«Marca»-ն հարցում է անցկացրել ֆանատների շրջանում՝ պարզելու համար, թե ում են նրանք ցանկանում տեսնել ավագի դերում, եթե նշված ֆուտբոլիստները փոխեն ակումբային գրանցումը: Հարցմանը մասնակցել է մոտ 6 հազար մարդ, որոնց 61,4 տոկոսը քվեարկել է Մարսելոյի օգտին: Երկրորդ տեղում հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 38,6 տոկոս ձայներով: