Սպորտ 17:21 07/07/2015

Յուրա Մովսիսյան. «Չեմ հասկանում նման որոշումն ու մարդուն, ով այն կայացրել է»

«Սպորտ Էքսպրես» թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանից: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերհիշել է անցած մրցաշրջանի դժվարությունները, պաշտպանել իր խաղընկեր Արաս Օզբիլիսին, ով գարնանը կոշտ քննադատության է ենթարկել նախկին գլխավոր մարզչին:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը կիրակի է միացել Աբտվիլում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակին», իսկ մինչ այդ ապաքինվում էր վնասվածքից ու Մոսկվայում աշխատում էր անհատական ծրագրով:

«Նոր հարձակվող. դա շատ լավ է»

- Ամենագլխավոր հարցը՝ ո՞ւր է կորել Ձեր մորուքը:
- Փողոցում շատ տոթ է: Ստիպված էի սափրել:

- Դուք Մոսկվայի՞ց եք մեկնել Շվեյցարիա:
- Ոչ, Հռոմից, որտեղ երեք օր բժշկական հետազոտության էի ենթարկվում:

- Ընդհանրապես՝ ինչպե՞ս եք անցկացրել վերջին շաբաթները:
- Առաջնության ավարտից հետո հավաքականի ճամբարում էի, այնտեղից մեկնեցի Ամերիկա, իսկ արդեն հունիսի 16-ին Մոսկվայում էի: Անհատական ծրագրով Տարասովկայում մարզվում էի մինչև հունիսի 25-ը:

- Վնասվածքը խաղային դրվագո՞ւմ էիք ստացել:
- Ոչ, պարապմունքի ժամանակ՝ անցած մրցաշրջանի վերջնամասում: Ես ու Խուրադոն ցատկում էինք խոչընդոտների վրայով, իսկ հետո ցավ զգացի:

- Նման հետաքրքիր ծրագրով միայն Դուք և Խուրադո՞ն էիք մարզվում:
- Այո: Չգիտեմ, թե դա ում նախաձեռնությունն էր՝ Յակինի՞, թե՞ մեկ ուրիշի: Բայց մարզիչները մեզ ասացին, որ պետք է միայն ցատկեր կատարել:

- Հիմա Շվեյցարիայում Դուք ստիպված եք «հետապնդել» թիմին, որը նախապատրաստվում է արդեն երկու շաբաթ:
- Հաստատ չգիտեմ, թե ինչպիսի ծավալի աշխատանք են կատարել մյուս ֆուտբոլիստները, սակայն արդեն խնդրել եմ մարզչական շտաբին, որպեսզի ինձ համար պլան կազմեն, և ես հաստատ ամեն ինչ կանեմ:

- Կա՞ն լիարժեք վերականգնման մոտավոր ժամկետներ: Հույս ունե՞ք, որ հաջողության կհասնեք առաջնության մեկնարկում:
- Տեսնենք: Եվս 2-3 օր պետք է առանձին աշխատեմ, իսկ այնուհետև կմիանամ ընդհանուր խմբին: Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ինչպիսի վիճակում եմ և արդյոք կկարողանա՞մ ասպարեզ դուրս գալ առաջնության մեկնարկում: Ի վերջո, 2 ամիս չեմ մարզվել խաղադաշտում, զբաղվել եմ միայն դահլիճում: Իսկ մինչ այդ էլ պարբերաբար չէի խաղում, ընդամենը 15 րոպե էի խաղադաշտ մտնում: Հիմա պետք է պատրաստվեմ ոչ միայն ֆիզիկապես, այլև տոնուս ձեռք բերեմ: Դրա համար դեռ ժամանակ կա:

- Բայց Դուք Յակինի օրոք բաց եք թողել անցած մրցաշրջանին նախապատրաստության փուլը:
- Ամառայինը: Ձմռանը ես մարզվել եմ:

- Լսե՞լ եք, որ մոտ ժամանակներս «Սպարտակում» կհայտնվի հարձակման գծում Ձեր մրցակիցը՝ Զե Լուիշը:
- Դա շատ լավ է: Ոչ միայն ինձ, այլև բոլորի համար: Ցանկացած ուժեղ թիմում 2-3 լավ հարձակվողներ պետք է լինեն: Հանկարծ ինչ-որ մեկը վնասվածք ստանա՝ ես կամ մեկ ուրիշը: Մի մոռացեք, որ երբ եկա «Սպարտակ», 5 հարձակվող ունեինք: Եվ ոչինչ. միևնույն է, շատ էի խաղում: Այնպես որ, մրցակցությունից չեմ վախենում:

- Արի, Էմենիկե, Վելիտոն, Ձյուբա. ո՞ր ֆուտբոլիստի հեռացումն է ավելի շատ տխրեցրել Ձեզ:
- Գիտեք, ես 10 տարի սովոր եմ խաղալ որպես կենտրոնական հարձակվող 3 հարձակվողի սխեմայում: Նշված հարձակվողներից ոմանց հետ միասին խաղադաշտ ենք մտել: Իսկ Էմենիկեի հետ միասին չենք մտել դաշտ: Կամ ես էի խաղում, կամ նա: Բոլորն էլ լավ ֆուտբոլիստներ են, դժվար է ասել՝ ում հետ է ավելի հեշտ, ում հետ՝ ծանր:

«Յակին-Օզբիլիս պատմության մեջ լիովին Արասի կողքին եմ»

- Յակինը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի «Սպարտակի» ու «Սանկտ Գալլենի» խաղին: Կողջունե՞ք նրան:
- Իհարկե: Կյանքում ամեն ինչ չէ պայմանավորված միայն ֆուտբոլով: Մենք նորմալ փոխհարաբերություններ ունեինք: Բախում չկար: Պարզապես ես չէի խաղում նրա որոշմամբ: Ի դեպ, հիմա նոր մարզիչ ունենք: Յակինն անցյալում է:

- Ձեր գործակալը հայտարարել է, որ Ալենիչևը հույսեր է կապում Ձեզ հետ: Իսկ Դուք անձամբ խոսե՞լ եք մարզչի հետ:
- Այո: Նա նույնն ասաց ինձ: Դմիտրի Անատոլևիչը հավատում է ինձ, ուզում է, որ ես խաղամ: Վստահությունն ինձ համար շատ կարևոր է: Յակինի օրոք դա չկար: Իսկ եթե մարզիչը քեզ չի հավատում, չափազանց ծանր վիճակ կառաջանա ցանկացած հարձակվողի համար: Դա վատագույնն է, որը կարող է պատահել ֆուտբոլիստի հետ:

- Ինչո՞վ էր արտահայտվում շվեյցարացու անվստահությունը: Նա ինչ-որ բան բացատրո՞ւմ էր:
- Ոչ: Ընդհանրապես՝ ոչ մի խոսք չի ասել: Ես այդ առումով իմ կարծիքն ունեմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին:

- Այն գոնե կապվա՞ծ է ֆուտբոլի հետ:
- Միանգամից նշեմ, որ այստեղ քաղաքական մոտիվներ չեմ պատրաստվում բարձրացնել: Չգիտեմ, թե ես ինչու չէի խաղում: Ձմեռային նախապատրաստական ողջ փուլն անցա: Իսկ խաղային տոնուս կարող ես ձեռք բերել միայն մի քանի խաղի մասնակցելով: Եթե քեզ առաջին խաղից հետո նստեցնում են պահեստայինների նստարանին, իսկ հետո խաղադաշտ են մտցնում միայն հանդիպման վերջնամասում… Ահա, ես գարնանը վատ անցկացրեցի «Կրասնոդարի» հետ խաղը, և ի՞նչ, ես ու Խուրադո՞ն էինք մեղավոր պարտության համար: Մի՞թե ինչ-որ մեկը լավ խաղաց: Բայց պահեստայինների նստարանին միայն երկուսիս նստեցրեցին: Չնայած պետք է հարցնել Յակինին: Գուցե մենք, իրոք, այդքան վատն ենք:

- Ձմեռային ընդմիջման ժամանակ առաջատարները՝ Շիրոկովը, Թինո Կոստան, Բոկկետին, հեռացան թիմից: Գործակալը պատմել է, որ Դուք էլ տարբերակներ եք ունեցել ԱՄՆ-ում: Մտածո՞ւմ էիք հեռանալու մասին, թե՞ ցանկանում էիք մնալ ու ապացուցել Յակինին, որ պետք եք «Սպարտակին»:
- Ձմռանը դեռ չգիտեի, որ խաղադաշտ չեմ մտնելու: Հակառակի մեջ էի վստահ: Անհրաժեշտ էր ինձ ընդամենը 2-3 խաղ անցկացնելու հնարավորություն տալ: Չես խփում, նստի պահեստայինների նստարանին, և մարզիչն էլ ոչ մի առարկություն չի ստանա: Բայց հատկացնել 15-20 րոպե, խաղադաշտ մտցնել պաշտպանական ոճի 8 խաղացողի…
Հիմա ես այն տարիքում չեմ, որ նստեմ պահեստայինների նստարանին՝ պարզապես ատանալով աշխատավարձ: Դա նաև իմ բնույթին չի համապատասխանում: Շատ եմ հարգում մարդկանց, ովքեր ինձ գումար են վճարում: Եվ եթե ինձ վստահում են, անպայման ապացուցում եմ, որ չեն սխալվել: Նախկինում երբեք պահեստայինների նստարանին չեմ հայտնվել, միշտ խաղացել եմ, և այդ ամենը չէր կարող ինչ-որ պահի անհետանալ: Շատերը հիմա մտածում են. «Յուրան մոռացել է, թե ինչպես են ֆուտբոլ խաղում»: Դա այդպես չէ: Ուստի, իհարկե, խորհել եմ, թե ինչ պետք է անեմ, եթե շարունակեմ մնալ պահեստում: Ոչ ակումբին, ոչ ինձ ձեռնտու չէ, որ մնամ պահեստայինների նստարանին: Բայց այս ամենն արդեն անցյալում է: Հիմա առաջ եմ նայում: Կյանքում ինձ ոչ ոք ոչինչ չի նվիրել, և որքան էլ ծանր է եղել, միշտ առաջ եմ շարժվել:

- Օզբիլիսի հետ քննարկե՞լ եք գարնանային հարցազրույցը, որում նա քննադատում էր Յակինին:
- Իհարկե: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր կարծիքն ունի: Ես լիովին աջակցում եմ Արասին: 100 տոկոսով: Իհարկե, տհաճ պատմություն ստացվեց, և նա չպետք է այդ հարցը խառներ քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է հարցի մարզական կողմին, ամեն ինչ ճիշտ էր: Մարդը ողջ տարի չէր խաղացել, ապաքինվել էր իր կարիերայում ծանրագույն վնասվածքից: Նման վնասվածքների 90 տոկոսի դեպքում ընդհանրապես չեն կարողանում վերադառնալ ֆուտբոլ: Արասն 8 ամիս վերականգնվում էր, ձգտում էր հնարավորինս արագ ապաքինվել, և երբ պատրաստ էր միանալ թիմին, նրանց առանց որևէ պատճառի չթույլատրեցին դա անել: Ուղարկեցին, որ աշխատի արհեստական խոտածածկի վրա: Դա ողբերգություն է: Չեմ հասկանում նման որոշումն ու մարդուն, ով այն կայացրել է: Ինչ-ինչ մոտիվներ գոնե պե՞տք է լինեին: Սակայն ոչ ոք դրանց մասին ոչինչ չիմացավ: Այս ամենն ասում եմ ոչ այն պատճառով, որ Արասն իմ լավ ընկերն է: Այդ ողջ պատմությունը կատարվել է իմ աչքերի առաջ: Ես Օզբիլիսի կողքին էի ու տեսնում էի ամեն ինչ:

«Սպարտակը» կարողանում է միայն հարձակողական ֆուտբոլ խաղալ»

- Դուք հիշատակեցիք «Կրասնոդարի» հետ խաղը: Հավանաբար, կապ պահպանում եք Ձեր նախկին թիմի ֆուտբոլիստների հետ: Հարցրե՞լ են, թե ինչ է կատարվում:
- Իհարկե: Բոլորը հետաքրքրվում են. չէ՞ որ «Սպարտակը» երկրի ամենամեծ ակումբն է: Եվ սրանք սոսկ բառեր չեն. պատմությամբ, մրցանակներով, երկրպագուների թվաքանակով Ռուսաստանում նման այլ ակումբ չկա: Կրասնոդարում նույնպես երկրպագում են «Սպարտակին» ու երբ թիմին նման վիճակում են տեսնում, ցավ են ապրում, հարցնում: Իսկ ես ի՞նչ կարող էի պատասխանել նրանց:

- Երբ «Կրասնոդարը» պայքարում էր Չեմպիոնների լիգայի գոտու համար, «Սպարտակն» արդեն գրեթե ավարտել էր մրցաշրջանը: Հոգու խորքում ափսոսանք չէիք զգո՞ւմ: Չէ՞ որ հիմա էլ կարող էիք խաղալ այդ թիմում:
- Ոչ, ափսոսանքի զգացում չեմ ունեցել: Իհարկե, ցավում եմ «Կրանսոդարի» համար և շատ տխրեցի, որ չհայտնվեց Չեմպիոնների լիգայում: Առաջվա պես բարեկամական փոխհարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ, հաճախ ենք շփվում: Աջակցում եմ «Կրասնոդարին», որն իմ առաջին ակումբն է Ռուսաստանում: Իմ օրոք, կարելի է ասել, ամեն ինչ նոր էր սկսվում: Վստահ եմ, որ 5-10 տարի անց «Կրասնոդարը» մեծ ակումբ կլինի նույնիսկ եվրոպական չափանիշներով, քանզի զարգանում է ռազմավարական հստակ ծրագրի համաձայն: Սակայն հիմա ես «Սպարտակում եմ», երջանիկ եմ այստեղ, և ինձ համար գլխավորն իմ թիմի հաջողությունն է:

- Թիմակիցների նախամրցաշրջանային խաղերին հետևե՞լ եք:
- Այո, իհարկե: Դժվար է եզրակացություններ կատարել, որովհետև ընկերական առաջին խաղում մրցակիցն այնքան էլ բարձր մակարդակ չուներ: Սակայն, միևնույն է, խաղին հետևելը շատ հաճելի էր: Նախկինում էլ մենք ենք սկսել թույլ մրցակիցների հետ խաղերով, և նույնիսկ նրանց հետ խաղերում երբեմն չի հաջողվել լավ ֆուտբոլ ցուցադրել: Իսկ երկրորդ խաղակեսում խաղադաշտում արդեն ամուր մրցակից էր, և մեզ համար ծանր էր: Չնայած հավաքների ժամանակ, երբ ծանրաբեռնվածությունը մեծ է, խաղալը միշտ էլ դժվար է:

- Ձեզ համար սկզբունքայի՞ն էր, թե ով կգլխավորի «Սպարտակը»: Չէ՞ որ քննարկվում էր նաև Բերդիևի թեկնածությունը, ով, ի տարբերություն Ալենիչևի, պաշտպանական խաղի կողմնակից է:
- Ինձ համար շատ կարևոր է, որ «Սպարտակը» հարձակողական ֆուտբոլ ցուցադրի: Եվ կարծում եմ, որ թիմը միայն նման խաղի է ընդունակ: Անցած մրցաշրջանն ապացուցեց դա. պաշտպանությունից խաղն ընդհանրապես չէր ստացվում: «Սպարտակում» գրեթե բոլոր ֆուտբոլիստները հարձակողական ոճ ունեն, դա վերաբերվում է նույնիսկ եզրային պաշտպաններին: Ուստի շատ հաճելի է, որ հիմա այսպիսի գլխավոր մարզիչ ունենք: Նա ակումբի, ողջ ռուսական ֆուտբոլի լեգենդն է, ռուս միակ ֆուտբոլիստը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Երկրպագուները հավատում են Ալենիչևին, սիրում են նրան: Կողքից նման աջակցությունը նույնպես կօգնի ֆուտբոլիստներին:

- Որտե՞ղ դիմավորեցիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
- Մոսկվայում էի: Ինձ համար դա շատ զգացմունքային ու կարևոր պահ է, քանզի այդ օրվանից սկսվեց շատ տխուր ու ծանր պատմությունը ողջ հայ ժողովրդի համար: Յուրաքանչյուրն էլ կորցրել է իր մերձավորներից մեկին:

- Ասացիք, որ մեկնել եք Ամերիկա: Հանգստացա՞ք:
- Այո: Հիմնականում տանն էի՝ ընտանիքիս հետ: Նաև Լաս Վեգաս մեկնեցի:

- Հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք:
- Լաս Վեգասում ոչ ոք չի հաղթում (ծիծաղում է): Բայց, միևնույն է, գնում են: Իսկ ես արդեն ազարտային խաղերի սիրահար չեմ:

- Ձեզ կարելի է շնորհավորել. հրաշալի եք խոսում ռուսերեն և հարցազրույցի ընթացքում հազվադեպ էիք անցնում անգլերենի:
- Եթե անկեղծ, դեռ դժվարանում եմ խոսել, սակայն արդեն ամեն ինչ հասկանում եմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}