Սերխիո Ռոմերո. «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն իմ երազանքն է»
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Սերխիո Ռոմերոն, ով անգլիական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել 3 տարի ժամկետով, գոհ է իր տեղափոխությունից: Օրերս 28-ամյա արգենտինացին, ում պայմանագրի ժամկետը «Սամպդորիայի» հետ լրացել է ամռանը, ժամանել է ԱՄՆ, որտեղ այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջագայություն է անցկացնում:
«Ես շատ երջանիկ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունայթեդին»,- Ռոմերոյի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Մեծագույն թիմի կազմում խաղալն իմ երազանքն էր, և այն կատարվեց: Վան Գալը ֆանտաստիկ մարզիչ է: Անհամբերությամբ եմ սպասում իմ կարիերայում նոր փուլի սկզբին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան