Յովետիչը ժամանել է Միլան
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սթևեն Յովետիչն այսօր առավոտյան ժամանել է Միլան: Այս մասին հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը: 25-ամյա չեռնոգորցին վաղը բժշկական հետազոտության կենթարկվի ու պայմանագիր կստորագրի: Հիշեցնենք, որ ավելի վաղ միլանցիները հայտարարել են «քաղաքաբնակների» հետ պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ՝ կապված Յովետիչին երկու տարով վարձավճարով հրավիրելու հետ: Այնուհետև «Միլանն» իրավունք կունենա 13 մլն եվրոյով գնել այդ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Անցած մրցաշրջանում Յովետիչը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: