Անդրես Ինյեստա. «Ես միշտ մոտիվացված եմ»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ չի կորցրել մոտիվացիան և պատրաստ է կատարել թիմի ավագի պարտականությունները: Հիշեցնենք, որ 31-ամյա իսպանացին ավագի թևկապն ստացել է ամռանը, երբ թիմից հեռացավ Խավին:
«Կարծում եմ՝ ավագի իդեալական մոդել չկա, որովհետև բոլոր մարդիկ տարբեր են,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:- Ճանաչել եմ տարբեր ավագների՝ Կառլես Պույոլին, Խավիին, Լուիս Էնրիկեին: Նրանք բոլորն էլ սիրում են «Բարսելոնը» և առաջին հերթին մտածում են թիմի մասին: Ավագը պատասխանատու է ոչ միայն ֆուտբոլային բաղկացուցչի համար: Ես միշտ մոտիվացված եմ և աշխատում եմ վայելել յուրաքանչյուր պահը: Միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում, բայց մոտիվացիան միշտ կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում