Խեսե. «Երբեք չեմ ասել, որ ուզում եմ հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը պատմել է մադրիդյան ակումբին իր հավատարմության մասին: 22-ամյա Ռոդրիգեսը «Ռեալի» սան է և մեծ հույսեր է ներշնչում: Անցած մրցաշրջանի կեսը նա բաց է թողել ծնկի վնասվածքի պատճառով, իսկ վերադառնալուց հետո չի կարողացել ցուցադրել իր լավագույն որակները: Մամուլը գրում է, որ նա մեկ տարի ժամկետով վարձավճարով կհեռանա «Սանտյագո Բեռնաբեուից», սակայն ինքը՝ Խեսեն, հայտարարել է, որ մնում է:
«Երբեք չեմ ասել, որ ուզում եմ հեռանալ «Ռեալից»: Երախտապարտ եմ մարզչին վստահության համար: Խոսել եմ Բենիտեսի հետ, և մենք որոշել ենք, որ պետք է ձգտեմ օգտագործել ընձեռված ցանկացած հնարավորություն:
Հիմա ինձ, ի դեպ, շատ լավ եմ զգում: Վնասվածքի հետևանքներն արդեն անցյալում են»,- ասել է Խեսեն: