Սպորտ 14:21 28/07/2015

Թե ինչպես ռուս բռնցքամարտիկը հիվանդանոց ուղարկեց իր ֆրանսիացի մրցակցին

Սերգեյ Կովալևը պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBO-ի, WBA-ի և IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը ֆրանսիացի Նաջիբ Մոհամմեդիի հետ մենամարտում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին: Մարտից հետո ֆրանսիացին հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Իսմայիլ Սիլլահ, Սեդրիկ Ագնյու, Բլեյք Կապարելլո, Բեռնարդ Հոպկինս և Ժան Պասկալ: Տարբեր ժամանակներում այս տղաները փորձել են վիճարկել Սերգեյ Կովալևի՝ աշխարհի չեմպիոն, կիսածանր քաշային կարգում լավագույնը անվանվելու իրավունքը: Եվ նրանցից ոչ ոք չի կարողացել կանգնեցնել Քանդարարին՝ Կոպեյսկից: Դա չկարողացավ անել նույնիսկ լեգենդար ամերիկացի Բի-Հոպը, չնայած դիմացավ մինչև 12-ռաունդանոց մենամարտի վերջը: Եվ նա նշված բռնցքամարտիկների թվում միակն էր, որ դիմացավ: Կովալևի մյուս մրցակիցները կոչման համար պայքարում ժամկետից շուտ են դարձել նրա հարվածների ջախջախիչ ուժի զոհերը:

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը «Sports Illustrated», «USA Today» և «The Ring» ամսագրերի հետ միասին Կովալևին ճանաչել է աշխարհի 2014 թ. լավագույն բռնցքամարտիկ. տարվա ընթացքում ռուս մարզիկին հաջողվել է չեմպիոնական կոչումներ նվաճել կիսածանր քաշային կարգի 4 պատվավոր վարկածներից 3-ում: WBC-ի վարկածով լավագույն «կիսածանրքաշայինի» կոչումը մինչև հիմա պատկանում է կանադացի Ադոնիս Սթիվենսոնին: Նա վերջին խոչընդոտն է Կովալևի ճանապարհին՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի անմահ փառքին ու մեծությանը տիրանալու համար: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ ռուսաստանցի միայն մեկ բռնցքամարտիկ է նվաճել այդ բարձունքը: Դա Կոնստանտին Ցզյուն է:

Սթիվենսոնի հետ մարտի կազմակերպումը սոսկ ժամանակի հարց է: Երազանքն իրականություն դարձնելու համար Սերգեյը պատրաստ է սպասել, մինչև հաիթյան ծագմամբ կանադացին քաջություն ձեռք բերի՝ զբաղեցնելու ռինգի հակադիր անկյունը: Բայց նա չէր կարող բաց թողնել կոչման պաշտպանության մենամարտը: Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան ռուս բռնցքամարտիկին պարտավորեցրել էր մենամարտել պարտադիր հավակնորդի՝ ֆրանսիացի Նաջիբ Մոհամմեդիի հետ:

Կովալևի մրցակիցը մենամարտին մոտեցավ «WBA Continental»-ի կոչմամբ՝ իր ակտիվում ունենալով անընդմեջ 13 հաղթանակ: Սակայն Մոհամմեդիի զոհերից և ոչ մեկը չէր ներկայացնում WBO-ի, WBA-ի, WBC-ի և IBF-ի լավագույն տասնյակը: Հաշվի առնելով Կովալևի վարպետությունը՝ հիմք կար ենթադրելու, որ ֆրանսիացին դժվար թե դիմանա մինչև մենամարտի ավարտը: Պարտադիր հավակնորդի դեմ ռինգ դուրս գալու ձևական անհրաժեշտությունը Կովալևի համար վերածվեց ստուգողական մարտի, որն անցկացվեց Լաս Վեգասի «Mandalay Bay» լեգենդար արենայում, բռնցքամարտի հազարավոր սիրահարների աչքերի առջև:

Կովալևն արդարացրեց ինչպես իր ֆանատների, այնպես էլ չեզոք երկրպագուների սպասելիքները: Առաջին իսկ վայրկյաններից ակնհայտ էր ռուս մարզիկի գերազանցությունն արագության, հզորության ու հարվածների ճշգրտության մեջ: Նա մեթոդաբար «ուղղում էր» Մոհամմեդիի դեմքի տեսքը ձախ «ջեբով»՝ դրանք զուգակցելով աջից կորպուսին ու գլխին հզոր հարվածներով: Ֆրանսիացու՝ Կովալևին կողքից անակնկալի բերելու բոլոր փորձերը մնացին առանց ուշադրության, քանի որ ռուս բռնցքամարտիկը գործում էր իր համար հարմար տարածության վրա: Միակ դրվագը, որը Մոհամմեդին կարող էր գրանցել իր ակտիվում, արձանագրվեց երկրորդ ռաունդում, երբ Կովալևը, շրջվելով մրցակցի հարվածներից, նահանջեց և ընկավ ռինգում: Մնացած դեպքերում մարտն ընթացավ ռուսական սցենարով: Ֆրանսիացին մեկը մյուսի հետևից «կուլ էր տալիս» չեմպիոնի հարվածները, իսկ Կովալևի կատարմամբ հերթական կոմբինացիայից հետո հայտնվեց հորիզոնական դիրքում:

Չնայած այն բանին, որ հավակնորդը «9» հաշվի ժամանակ կարողացավ բարձրանալ, այդպես էլ ուշքի չեկավ: Մոհամմեդին փորձում էր կառչել Կովալևից, սակայն նույնիսկ թեթև հրումից երերում էր: Մրցավարը, սակայն, չշտապեց երկրորդ ռաունդում նոկաուտ գրանցել: Երրորդ ռաունդի երրորդ րոպեին Կովալևը մրցավարին խուսանավելու հնարավորություն չտվեց և մարտն ավարտեց դասական «երկյակով»:

Մարտից հետո Մոհամմեդիին տեղափոխեցին հիվանդանոց: Ֆրանսիացին տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

«Ես չեմ կարողանում բացել աչքս: Նոկդաունից հետո պատրաստ էի շարունակել մարտը: Սկսեցի «որսալ» նրան, հարվածներս հասնում էին նպատակակետին: Կովալևը փորձառու մարտիկ է, շատ ժամանակ է պետք՝ նրան հարմարվելու համար: Ցավոք, նրա մեծ մատն աչքս մտավ»,- ասել է Մոհամմեդին:

Սերգեյ Կովալևը մարզումային տեմպով 28-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում և պաշտպանեց կիսածանր քաշային կարգում WBO-ի, WBA-ի և IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումները: Այս հաղթանակը նրան ևս մեկ քայլով մոտեցրեց բաղձալի նպատակին՝ բացարձակ չեմպիոնի կոչմանը: Անկասկած, Կովալևը մինչև վերջ կփորձի վազել ցանկալի գոտու՝ WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման հետևից և Ադոնիս Սթիվենսոնի հետ մենամարտելու հնարավորություն կփնտրի: Բայց եթե նույնիսկ կանադացին շարունակի տարբեր պատճառներ օգտագործել՝ խուսափելու համար Կովալևի հետ անխուսափելի թվացող հանդիպումից, վերջինս երկար չի նստի իր տեղում:

Մոհամմեդիի հետ մարտից հետո Սերգեյը հայտարարել է ցանկացած մրցակցի հետ հանդիպելու պատրաստակամության մասին՝ նշելով Ժան Պասկալի հետ ռևանշի պոտենցիալ կազմակերպման, ինչպես նաև գերմիջինքաշային կարգում Անդրե Ուորդի հետ հանդիպման հնարովորության մասին: Բացառված չէ, որ այդ մարտերից մեկը կայանա 2015 թ. նոյեմբերին, Մոսկվայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}