Իվանովիչն ու Շվայնշտայգերը միասին տուն կգնեն Անգլիայում
Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Անա Իվանովիչն ու նրա ընկեր Բաստիան Շվայնշտայգերը, ով այս ամռանը «Բավարիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», պլանավորում են միասին տուն գնել Չեշիրի կոմսության էլիտար շրջանում, որը հայտնի է «Ոսկե եռանկյուն» անվամբ:
Անգլիայի հյուսիս-արևմուտքի ամենաթանկարժեք 10 փողոցներից 5-ը գտնվում է «Ոսկե եռանկյունու» մեջ, որտեղ շատ մարզիկներ ու հանրահայտ մարդիկ են ապրում, այդ թվում՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Ուեյն Ռունին, Խուան Մատան, Դավիդ Սիլվան: Այդ շրջանում անշարժ գույքի միջին արժեքը, ըստ 24sata.hr-ի տեղեկությունների, կազմում է 3,3 մլն եվրո: