Լուիս Էնրիկե. «Սերխի Ռոբերտոն կրկին ապացուցեց, որ ի վիճակի է խաղալ աջ պաշտպանի դիրքում»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արտահայտվել է «Չելսիի» հետ «International Champions Cup»-ի շրջանակներում անցկացրած հանդիպման (2:2, 11 մետր.՝ 2:4) մասին:
«Սերխի Ռոբերտոն շատ դիրքեր կարող է փակել: Այսօր նա կրկին ապացուցեց, որ ի վիճակի է խաղալ աջ պաշտպանի դիրքում:
Դուգլասի վնասվածքը տխրեցնում, է: Արդյոք դա կարո՞ղ է ազդել Ադրիանոյի ճակատագրի վրա: Ինչպես արդեն ասել ենք, խաղացողները կարող են հեռանալ թիմից, եթե նրանց համար վճարվի պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը:
Մեր բրազիլացիները կմիանան մեզ, երբ վերադառնանք Բարսելոն»,- ասել է Լուիս Էնրիկեն: