Ֆաբրեգաս. «Դուք ինձանից երբեք վատ բան չեք լսի «Արսենալի» մասին»
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կիսվել է իր նախկին թիմի՝ «Արսենալի» հետ Անգլիայի Սուպերգավաթի առաջիկա հանդիպման վերաբերյալ մտքերով:
«Սերը, որն զգում եմ «Արսենալի» նկատմամբ, երբեք չի փոխվի, ինչ էլ որ լինի: Ամենակարևորը, ինչ ունեմ, հիշողություններն են: Մնացածը նշանակություն չունի: Ես հրաշալի հիոշողություններ ունեմ, սիրում ու հարգում եմ «Արսենալին»: Դուք ինձանից երբեք վատ բան չեք լսի «Արսենալի» մասին:
Անգլիայի Սուպերգավաթի խաղը, իհարկե, ամենակարևորը չէ, բայց մենք ուզում ենք հաղթել: Դա մեծ խաղ է, լոնդոնյան դերբի՝ «Ուեմբլի» մարզադաշտում: Հիանալի մրցակցություն է սպասվում: Նույնիսկ եթե դա նախամրցաշրջանային հանդիպում է, միևնույն է, ցանկանում ես հաղթել: Չենք անհանգստանում, որ մրցակիցը կարող է ավելի թարմ լինել, քանի որ 10 օր ավելի շուտ է սկսել նախապատրաստությունը: Մենք ուզում ենք հաղթել, և գերազանց խաղ կարող է ստացվել»,- ասել է կատալոնցին: