Մարգարիտա Գասպարյանի հերթական հաղթանակը Բաքվում
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Մարգարիտա Գասպարյանը Բաքվում ընթացող WTA-ի մրցաշարում քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել՝ հաղթելով չինուհի Յան Չժաոսյուանին 6:4, 6:4 հաշիվներով:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Գասպարյանը կպայքարի կամ ուկրաինուհի Ալեքսանդրա Կորաշվիլու, կամ Դանկա Կովինիչ (Չեռնոգորիա)-Եվգենյա Ռոդինա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:
Ավելացնենք, որ Գասպարյանն օրեր առաջ իր առաջին հաղթանակը տոնեց WTA-ի մրցաշարում, իսկ այժմ էլ առաջին անգամ քառորդ եզրափակիչ է դուրս եկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան