Բենզեման չի տեղափոխվի «Արսենալ»
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այս տրանսֆերային պատուհանի շրջանում չի հեռանա մադրիդյան ակումբից: Այս մասին հայտնել է 27-ամյա ֆրանսիացու գործակալ Գիլեմ Բալագը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բենզեման մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ պայմանագիր ստորագրելու համար: Լոնդոնյան ակումբը վերջերս արդեն 50 մլն եվրո էր առաջարկում նրա համար:
«Քարիմը շատ երջանիկ է «Ռեալում»: Եվ նա մինչև տրանսֆերային պատուհանի փակումը 1000 տոկոսով կմնա այդ ակումբում,- Բալագի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Քարիմը տարբերակներ չի փնտրում ու չի պատրաստվում հեռանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին