Դավիթ Խաչատրյանը կմենամարտի Սուլթան Աբդուռազակովի հետ
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը, ով հայտնի է «Իմպերատոր» մականունով, հետխորհրդային տարածքում ամենատպավորիչ ռեկորդներից մեկի հեղինակն է: Իր վերջին մարտում, որը կայացավ «Fight Night» Битва 19» մրցաշարում, նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Իսլամ Բեգիդովին, որը 20-րդն էր մարզիկի պրոֆեսիոնալ ռեկորդում: Մյուս տարի Դավիթը կարիերան կշարունակի Ամերիկայում, իսկ առայժմ պատրաստ է ևս մեկ վառ մենամարտով ուրախացնել երկրպագուներին:
Նրա մրցակիցը՝ Սուլթան Աբդուռազակովը, MMA-ի աշխարհի գավաթի տիրակալ է և Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթող՝ Մախաչկալայի «Ակադեմիա MMA» թիմի կազմում: Նա որոշել է մարտահրավեր նետել ավելի ահեղ մրցակցի՝ Դավիթ Խաչատրյանին: Պարտության ռիսկը, իհարկե, շատ մեծ է, սակայն հաղթանակի դեպքում Սուլթանը մեծ քայլ կկատարի իր կարիերայում:
Թե ինչպիսին կլինի 3 ռաունդից բաղկացած դիմակայության արդյունքը, կիմանանք հուլիսի 31-ին: Մենամարտը կանցկացվի Սոչիում, «Fight Nights Sochi» մրցաշարի շրջանակներում: