Գալլիանի. «Ես Պիրլոյին թույլատրեցի հեռանալ, և դա իմ ամենամեծ սխալն է»
«Միլանի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալլիանին ափսոսում է, որ ժամանակին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին թույլատրել է հեռանալ թիմից: Պիրլոն «Միլանի» առաջատարներից մեկն էր, սակայն երբ թիմը գլխավորեց Մասիմիլիանո Ալլեգրին, դուրս մնաց հիմնական կազմից: 2011 թ. նա ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենթուս»: Իսկ այս ամռանը Պիրլոն տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի»:
«Ես Պիրլոյին թույլատրեցի հեռանալ, և դա իմ ամենամեծ սխալն է: Եվ ոչ միայն իմ, այլ նաև այլոց սխալը: Ինձ չհարցնեք նրանց մասին»,- հայտարարել է Գալլիանին: