Իբրահիմովիչ. «Թե հետո որ թիմում կխաղամ, մեծ անակնկալ է»
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարիերան կշարունակի այժմյան ակումբում, սակայն, կապված իր ապագայի հետ, պահպանում է ինտրիգը: Ֆրանսիական ակումբի հետ Իբրահիմովիչի պայմանագիրն ուժի մեջ կլինի ևս մեկ տարի: Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ շարունակելու է ելույթները փարիզյան թիմի կազմում:
«Պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ: Իրոք, վայելում եմ ՊՍԺ-ում անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը: Թիմն աճում է, ուստի լավ արդյունքների հույս ունենք»,- նշել է Զլատանը:
Այս ամռանը մամուլը լուրեր էր տարածել, որ շվեդ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան» կամ «ՄՅու»:
«Թե որ ակումբը կլինի իմ կարիերայում հաջորդը, մեծ անակնկալ է: Շատ մեծ անակնկալ»,- ասել է Իբրահիմովիչը: