Կորյան. «Հույս ունեմ, որ «Սաութհեմպտոնի» հետ պատասխան խաղում կհայտնվեմ «Վիտեսի» հայտացուցակում»
Հոլանդական «Վիտեսի» հարձակվող Արշակ Կորյանը, ով բաց է թողել «Սաութհեմպտոնի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը (0:3)` վիզայի հետ կապված խնդիրների պատճառով, հայտարարել է, որ հույս ունի օգնել թիմին պատասխան խաղում:
«Ինչո՞ւ չմեկնեցի Անգլիա: Չեմ կարող պատասխանել այդ հարցին, ուղղակի կասեմ, որ վիզա չեմ ստացել: Պատասխան խաղում կարո՞ղ եմ հայտնվել իմ թիմի հայտացուցակում: Հույս ունեմ, որ այո: Եվ ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասել է Կորյանը:
Ավելացնենք, որ «Վիտես»-«Սաութհեմպտոն» պատասխան հանդիպումը կկայանա հոլանդական Առնեմ քաղաքում, օգոստոսի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները