Լևանդովսկի. «Հարձակվողները չեն սիրում այնպիսի մրցակիցներին, ինչպիսին Վիդալն է»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է մյունխենյան ակումբում իր երկրորդ մրցաշրջանից սպասելիքներով, ինչպես նաև մեկնաբանել կիսապաշտպան Արթուրո Վիդալի` «Յուվենթուսից» տեղափոխությունը:
«Արդեն ցուցադրե՞լ եմ իմ լավագույն խաղը: Կարծում եմ` ոչ: Կարող եմ և ուզում եմ բարելավել իմ արդյունքները: Խոստանում եմ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և պետք է նկատի ունենալ շատ գործոններ: Թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է լիարժեք նվիրվեն խաղերին: Ես չեմ կարող բավարարված լինել, եթե լավագույն ռմբարկու դառնամ, իսկ թիմը երկրորդ տեղը գրավի Բունդեսլիգայում կամ Չեմպիոնների լիգայից դուրս մնա 1/8 եզրափակչից:
Վիդալի՞ մասին: Նրա մասին շատ բան չեմ կարող ասել: Նախ պետք է հարմարվի թիմին: Շատ ուրախ եմ, որ հիմա մենք նույն թիմում ենք խաղում, այլ ոչ թե միմյանց դեմ: Հարձակվողները չեն սիրում նման մրցակիցներին: Արթուրոն, անկասկած, կուժեղացնի մեր թիմը, քանի բարձրակարգ խաղացող է ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում»,- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին