Ցորկ. «Հենրիխ Մխիթարյանը խոսում է գերմաներեն, բայց ոչ իդեալական»
«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատմել է այն մասին, թե թիմի լեգեոներներն ինչպես են հարմարվում գերմաներենին:
«Ուզում եմ նշել, որ մեր բոլոր նորեկներն էլ գերմաներեն խոսում են: Ֆուտբոլիստները պետք է լեզու սովորելու ցանկություն ունենան: Օրինակ՝ Օբամեյանգն ամեն ինչ հասկանում է, գերազանց խոսում է անգլերեն ու ֆրանսերեն: Մեր մարզչական շտաբը տիրապետում է այդ լեզուներին, և նրա հետ որևէ խնդիր չկա: Երբ նա ու իր լավագույն ընկեր Մարկո Ռոյսը միասին են, միմյանց հասկանալու հարցում խնդիրներ չեն ունենում և շփվում են առանց թարգմանչի:
Հենրիխ Մխիթարյանը խոսում է գերմաներեն, սակայն չեմ կարող ասել, որ իդեալական է տիրապետում: Զուտ տեսականորեն նա կարող է հարցազրույցներ տալ գերմաներենով, բայց մի քիչ զուսպ տղա է, ուստի չի ուզում դա անել»,- ասել է Ցորկը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում