«Մանչեսթեր Յունայթեդը» դի Մարիային տուգանել է 360 հազար ֆունտ ստեռլինգով
«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Անխել դի Մարիային տուգանել է 360 հազար ֆունտ ստեռլինգով այն բանի համար, որ արգետինացին չի մասնակցել ԱՄՆ-ում կայացած թիմի հավաքին: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Ակումբը կարող է լրացուցիչ պատիժ սահմանել ֆուտբոլիստի համար, ով մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: «Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է 1,3 մլն ֆունտ ստեռլինգով ավելացնել նրա տրանսֆերային արժեքը՝ այն հասցնելով 45 մլն-ի, իսկ այդ տարբերությունը հանել փարիզյան ակումբում դի Մարիայի աշխատավարձից: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ն կընդունի այդ պայմանները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ արգենտինացին ՊՍԺ-ի հետ քառամյա պայմանագիր է ստորագրելու՝ տարեկան 11 մլն եվրո աշխատավարձով: