Մուտկո. «Կաշխատենք ընկերական խաղեր անցկացնել Արգենտինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային թիմերի հետ»
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հաղորդել է, որ Ռուսաստանի հավաքականի համար կաշխատի ընկերական խաղեր կազմակերպել Արգենտինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային թիմերի հետ: Նրա խոսքերով՝ նման հանդիպումները կօգնեն բարձրացնել ֆուտբոլիստների մոտիվացիան:
«ԱԱ-2018»-ի ընտրական «H» խմբի շրջանակներում ընկերական 10 խաղ կանցկացնենք,- ասել է Մուտկոն «Ռոսսիյա-2» հեռուստաալիքի եթերում:- Մնում է ևս 10 խաղ: Մրցակիցներն ամենաբարձր կարգի թիմեր կլինեն: Կաշխատենք խաղալ Արգենտինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ազգային թիմերի հետ: Նման խաղերը հնարավորություն կտան բարձրացնել մեր խաղացողների մոտիվացիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին