Տիգրան Գևորգյանը Հատուկ օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել (լուսանկար)
Հայաստանցի Տիգրան Գևորգյանն առաջին տեղն է զբաղեցրել Հատուկ օլիմպիադայի ազատ ոճի լողի (25 մ) մրցապայքարում` ստանալով ոսկե մեդալ։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է «Asbarez News»-ի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ հաղթելով լողի 25 մ ազատ ոճում, մեր մարզիկը Հայաստանի պատվիրակությանը պարգևեց առաջին հաղթական մեդալը` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում: Վաղը՝ օգոստոսի 2-ին, կկայանան մտավոր սահմանափակումներով հայ մարզիկների վերջին մրցելույթները: