Բլատտերը չի վերընտրվի նաև ՄՕԿ-ում
ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատտերը չի մասնակցի կազմակերպության անդամների նոր ընտրություններին: Այս մասին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է կազմակերպության 128-րդ համաժողովում, որն անցկացվում է Կուալա-Լումպուրայում: Նշենք, որ հաջորդ տարի Բլատտերը, ամեն դեպքում, պետք է հրաժարվեր ՄՕԿ-ի անդամի պաշտոնից՝ 80-ամյակի սահմանագիծը հատելու պատճառով:
«Պարոն Բլատտերը հուլիսի 23-ին գրել է ինձ, որ հեռանում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից ու չի մասնակցի ընտրություններին,- Բախի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Ես կարծում եմ, որ նրան պետք է շնորհակալություն հայտնել ականավոր վաստակի համար»: