Բեռլուսկոնին ստորագրել է «Միլանի» բաժնետոմսերի 48 տոկոսը վաճառելու համաձայնագիրը
Կիրակի պայմանագիր է ստորագրվել «Միլանի» բաժնետոմսերի 48 տոկոսը թաիլանդցի գործարար Բի Թեչաուբոլին վաճառելու վերաբերյալ: Բեռլուսկոնին կպահպանի ակումբի նախագահի պաշտոնը և կշարունակի իր ձեռքում պահել վերահսկիչ փաթեթը: Բեռլուսկոնիի «Fininvest» ընկերությունը հայտարարել է, որ գործարքի արժեքը կկազմի 480 մլն եվրո:
Ենթադրվում է, որ տնօրենների խորհրդում կընդգրկվեն Իտալիայի նախկին վարչապետի շրջապատի 5 ներկայացուցիչներ, ինչպես նաև 5 ներկայացուցիչներ՝ Թեչաուբոլի կողմից:
Ավելացնենք, որ գործարքը կավարտվի սեպտեմբերի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին