Մոուրինյո. «Եթե ինչ-որ մեկն ինձ չի մոտեցել, դա աշխարհի վերջը չէ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել այն մասին, որ ինքն ու «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Սուպերգավաթի խաղից (0:1) հետո չեն ողջունել միմյանց:
«Դուք ամեն ինչ տեսաք: Տեսաք, թե ես որտեղ էի գտնվում: Ես կանգնել էի իմ տեղում ու սպասում էի հաղթողներին: Նրանց սպասում էի հենց այն կետում, որտեղ կարելի էր անցնել միայն իմ կողքով, միայն թե դա ցանկանայիր: «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մոտեցավ ինձ: Դա հասարակ բան է, որը կարելի էր անել: Եթե ինչ-որ մեկը չի մոտեցել ինձ, դա խնդիր չէ, պատմություն չէ, աշխարհի վերջը չէ»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ մասնագետները խաղից հետո չեն սեղմել միմյանց ձեռքը: