Նադալ. «Համբուրգում տոնած հաղթանակը շատ կարևոր է ինձ համար»
Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ 7:5, 7:5 հաշիվներով Համբուրգի մրցաշարում տոնած հաղթանակից հետո Ռաֆայել Նադալը շեշտել է, որ այդ հաջողությունը շատ կարևոր է իր համար: Իսպանացի թենիսիստի խոսքերով՝ ինքը գիտեր, որ հասարակ խաղ չի լինելու:
«Վերջին երկու խաղում պարտվել էի Ֆոնյինիին, ուստի գիտեի, որ շատ լարված խաղ է լինելու,- Նադալի խոսքերը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը:- Կարծում եմ՝ ողջ խաղի ընթացքում ճիշտ մոտեցում ունեի, պայքարում էի յուրաքանչյուր գնդակի համար: Մի շարք ոչ հասարակ պահեր եղան, կորսված հնարավորություններ, սակայն ամեն անգամ ես վերադառնում էի ու շարունակում պայքարը: Շատ ուրախ եմ հաղթանակի համար: Դա շատ կարևոր էր ինձ համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ