Պլատինին ուզում է ավելացնել աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակը և ներդնել սպիտակ քարտ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն է, ուզում է ավելացնել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի մասնակիցների քանակը՝ այն 32-ից հասցնելով 40-ի: Այս մասին տեղեկացնում է AS-ը: Նա պատրաստվում է նման կետ մտցնել իր նախընտրական ծրագրում, իսկ դրա մասին կհայտարարի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, որը կկայանա օգոստոսի 27-ին, Մոնակոյում:
Պլատինիի հնարավոր նորամուծությունների թվում կարող են լինել սպիտակ քարտերը (հեռացում 10 րոպեով) և մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերային գործարքների արգելքը: