Հայաստանի ծանրորդների հաջող մեկնարկը
Հայաստանի ծանրորդները հաջող մեկնարկեցին Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը անցկացվող Եվրոպայի` պատանեկան տարիքային տարբեր խմբերի առաջնությունում:
15 տարեկանների պայքարում 56 կգ քաշային կարգում պատվանդանի առաջին և երկրորդ աստիճաններին կանգնեցին համապատասախանաբար Արմեն Գրիգորյանը` 211 կգ (94 կգ+117 կգ, Քասախ) և Ռաֆիկ Հարությունյանը` 204 կգ (87 կգ+117 կգ, Գյումրի): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հրաշալի մրցելույթներով 17 տարեկանների մրցակցությունում 50 կգ քաշային կարգում առաջնության հաղթողի դափնին նվաճեց Համլետ Մնացականյանը` 189 կգ (80 կգ+109 կգ, Գյումրի):
Ավելացնենք, որ առաջնությունը շարունակվում է: