Իգուաինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ
«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այդ մասին տեղեկությունը հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի եղբայրը և գործակալը՝ Նիկոլաս Իգուաինը: Հիշեցնենք, որ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ., սակայն նեապոլցիներն ուզում են նոր պայմանագիր ստորագրել՝ մինչև 2019 թ. ժամկետով:
«Մենք հանդիպել ենք նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ,- Նիկոլասի խոսքերը մեջբերել է «The Mirror»-ը:- Խոսել ենք ամեն ինչի մասին: Նա առաջարկեց պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով, բայց մեզ այս պայմանագիրը ձեռնտու է: Չեմ կարծում, որ կընդունենք առաջարկը: Որովհետև այն իր պայմաններով չի տարբերվում այժմյան համաձայնագրից: Այդ իսկ պատճառով այն մեզ չի հետաքրքրում»: