Ռաֆայել Բենիտես. «Ռեալից» այլևս ոչ ոք չի հեռանա»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ «Արքայական ակումբը» մտադիր չէ բաժանվել իր ֆուտբոլիստներից որևէ մեկից: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պաշտպան Սերխիո Ռամոսի, իսկ «Արսենալը»՝ հարձակվող Քարիմ Բենզեմայի ծառայություններով:
«Քարիմի մասին ես արդեն ասել եմ, նրա անվան շուրջ միշտ էլ խոսակցություններ կան,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բայց այդ ամենն ինձ չի հուզում: Ես ուզում եմ մտածել միայն ֆուտբոլի մասին: Իմ բոլոր սաները կմնան թիմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ