«Ռեալը» Դի Մարիայի՝ ՊՍԺ տեղափոխությունից 8 մլն եվրո կստանա
Մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստը: Սպասվում է, որ արդեն այսօր փարիզցիները պաշտոնապես կհայտարարեն արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրման մասին:
Անխելի համար կվճարվի 63 մլն եվրո, սակայն այդ ամբողջ գումարը բաժին չի հասնի մանկունիանցիներին: Ինչպես տեղեկացնում է «Cadena Cope»-ն, անցած տարի Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ժամանակ «Արքայական ակումբը» լրացուցիչ կետ մտցրեց պայմանագրում, ըստ որի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից պետք է ստանա ընդհանուր արժեքի 5 տոկոսը: Այսպիսով՝ Իսպանիայի փոխչեմպիոնի գանձարանը կհարստանա ևս 8 մլն եվրոյով: