Մարիո Գյոտցե. «Շատ ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան հաճախ շփվի ինձ հետ»
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ է ավելի շատ շփվել մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: 23-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում մի քանի անգամ լուրջ քննադատության է ենթարկվել ակումբի պաշտոնատար անձանց կողմից, բացի այդ, մշտապես չէր հայտնվում թիմի մեկնարկային կազմում, չնայած որ լավ վիճակագրություն ուներ:
«Վերջին մի քանի տարին ինձ համար հեշտ չէին,- Գյոտցեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Շատ ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան հաճախ խոսի ինձ հետ: Ես միշտ բաց եմ երկխոսության համար»: