Գաբրիել Ղազարյանն ընդունել է Գլենդելի պատվիրակության անդամներին
Համահայկական 6-րդ խաղերին մասնակցող Գլենդել քաղաքի պատվիրակության անդամներ, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանին և Փաոլա Դիվայնին երեկ հյուրընկալել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նախարարը ողջունել է հյուրերին հայկական հողում և շեշտել Համահայկական խաղերի նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման և միավորման գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Համահայկական 6-րդ խաղերի կարգախոսն է «Հայաստան-Արցախ-Սփյուռք` միասնության սպորտով», և ես վստահ եմ, որ այս խաղերն իսկապես կծառայեն հայ ժողովրդի միավորման գործին»,- ասել է նախարարը: Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ում գործող հայկական մեծ համայնքի դերը ոչ միայն հայապահպանության, այլ նաև մասնակցությունն այդ երկրի զարգացման գործում:
Վարդան Կարպետյանը նշել է, որ Գլենդելի պատվիրակությունն արդեն 4-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և գրանցում է բավականին լավ մարզական հաջողություններ: Նա շնորհակալություն հայտնեց խաղերի կազմկոմիտեին, ՀՀ կառավարությանը, հայ երիտասարդներին՝ հայրենիք գալու և իրենց արմատներին հաղորդակից լինելու համար:
«Փորձը ցույց է տալիս, որ մեկ անգամ լինելով Հայաստանում՝ հայ պատանին, երիտասարդը ձգտում է կրկին ու կրկին վերադառնալ մայր հայրենիք»,- իր խոսքում ասել է Վ. Կարպետյանը:
Ջերմ ընդունելության համար նախարար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել նաև տիկին Դիվայնը՝ նշելով, որ Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար Գլենդելից Երևան են ժամանել մեծ թվով մարզիկներ, ովքեր եկել են մասնակցելու, պայքարելու և հաղթելու պատրաստակամությամբ:
Նախորդիվ`
Համահայկական խաղեր. Լավագույն եռյակը կազմել են երևանցիները
Սերժ Սարգսյան. «Բոլորս կապված ենք մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ»
Մարզիկների անունից երդվեց Շողիկ Ավետիսյանը
Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողության մեկնարկը տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին