«L’Equipe». Ուգո Լյորիսը պայմանագիր կստորագրի «ՄՅու»-ի հետ, երբ Դե Հեան հեռանա
«Տոտենհեմի» դարպասապահը, սկսած գարնանից, համարվում է Դավիդ դե Հեայի տեղի հիմնական թեկնածուն, եթե իսպանացի դարպասապահը որոշի տեղափոխվել «Ռեալ»: Ուգոն իր ստորագրությունը կդնի մանկունիանցիների հետ պայմանագրի տակ այն ժամանակ, երբ Մանչեսթերում ավարտեն դե Հեայի տրանսֆերային գործարքը:
«L’Equipe»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ պետք է որոշվի մինչև օգոստոսի 9-ը: «Ռեալը» դե Հեայի համար արդեն 30 մլն եվրո է առաջարկում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դի Մարիայի տրանսֆերը ՊՍԺ-ին շահավետ պայմաններով վաճառելուց հետո կարող է ընդառաջել մադրիդյան ակումբին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները