Մեսսի. «Պարգևը ստացա նաև թիմակիցներիս շնորհիվ»
Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման ընտրություններում քվեարկել է 54 մասնակցից 49-ը: Այս մասին հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»: Մեսսիի թիմակից Լուիս Սուարեսը ստացել է 3, իսկ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն` ընդամենը 2 ձայն:
Մեսսին շեշտել է, որ մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է նաև իր թիմակիցների շնորհիվ: Նա նաև հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը պակաս հաջող չի լինի, քան նախորդը:
«Ես ու թիմակիցներս վաղուց ենք խաղում նույն փիլիսոփայությամբ` պահպանելով խաղաոճը: Իհարկե, մրցանակն ինձ հասավ նաև թիմակիցներիս շնորհիվ: Անցած մրցաշրջանը շատ լավն էր: Հույս ունեմ, որ նորը նույնպես այդպիսին կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ