Ագնեշկա Ռադվանսկա. «Կարևոր պահերին շատ լավ և ագրեսիվ թենիս էի ցուցադրում»
Լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ով Նյու Հեյվենեի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ֆրանսուհի Ալիզե Կոռնեին 6:4, 6:2 հաշիվներով, մեկնաբանել է իր հաղթանակը:
«Մենք միշտ երկու-երեք ժամ ենք խաղում: Տորոնտոյում 2,5ժամ խաղացինք: Եվ երբ նրա անունն իմի կողքին տեսա ցանցում, մտածեցի. «Աստված իմ, կրկին պետք է 3 ժամ խաղանք»:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել երկու սեթում: Դա նշանակում է, որ շատ լավ թենիս եմ ցուցադրում: Նրա դեմ խաղում միշտ պետք է վազես, սակայն ինձ թվում է, որ կարևոր պահերին շատ լավ և ագրեսիվ թենիս էի ցուցադրում: Առաջին սեթը համառ պայքարում անցավ, բայց նաև հաղթանակի բանալիներից մեկը դարձավ»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում