Ջիլարդինոն վերադարձել է Իտալիայի առաջնություն
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն կարիերան կշարունակի «Պալերմոյում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել են, որ նրա պայմանագիրն ուժի մեջ կլինի երեք տարի, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո:
Անցած տարի Ջիլարդինոն հանդես է եկել չինական «Գուանչժոու» թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները