«Բարսելոնի» բողոքը մերժվել է
Ժերար Պիկեն ստիպված է բաց թողնել իր թիմի ևս երեք հանդիպում: Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, «Բարսելոնը» բողոքարկել է Պիկեի որակազրկման որոշումը` հույսով, որ ժամկետը գոնե կկրճատվի: Սակայն Լա լիգայի կարգապահական կոմիտեն գործնականում միանգամից մերժել է կատալոնյան ակումբի բողոքը:
Նշենք, որ Պիկեն կարմիր քարտ է ստացել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղում եզրային մրցավարին վիրավորելու համար:
Դրանից հետո պաշտպանը ներողություն է խնդրել` հայտարարելով, որ իր խոսքերը վիրավորական իմաստ չեն ունեցել: Սակայն որակազրկման ժամկետը նույնն է մնացել, և հիմա «Բարսելոնը» չի կարող նրա հետ հույսեր կապել «Մալագայի», «Ատլետիկոյի» ու «Լևանտեի» հետ խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին